Շվեդիային ու Ֆինլանդիային ընդունելուց առաջ ՆԱՏՕ-ն պիտի լավ մտածի

855

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները հաշվի չեն առնում այն ծախսերը, որոնք կծագեն Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու դեպքում։

Նման կարծիք է հայտնել Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի գիտաշխատող Էմմա Էշֆորդը Bloomberg-ում հրապարակված հոդվածում։

Էշֆորդը նշում է, որ այդ երկրների անդամակցությունն ընդամենը երկու ակնհայտ շահ է ներկայացնում։ Առաջինը՝ խորհրդանշական, քանի որ «այդ կերպ Եվրոպայի երկրները կարող են համերաշխություն դրսևորել ՌԴ-ի գործողությունների դեմ», և երկրորդը՝ տեխնիկական, որովհետև ՆԱՏՕ-ում Շվեդիային և Ֆինլանդիային ընդգրկելը կկապվի ԵՄ անդամակցության հետ։ Դա թույլ կտա խուսափել քիչ հավանական այն սցենարից, երբ այդ պետություններն ագրեսիայի ենթարկվեն, սակայն դրանք չեն ընկնում դաշինքի կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ 5 հոդվածի տակ։

Մնացած  հարցերում «Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը շատ ավելի բարդ է և տագնապալի»։ Չնայած երկու երկրներն էլ զարգացած տնտեսություն ունեն և շատ ավելի հզոր զինված ուժեր, քան Եվրոպայի այլ պետությունները, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի տեսակետից՝ նրանց անդամակցության օգուտը դաշինքին այնքան էլ ակնհայտ չէ։ Փորձագետը պարզաբանում է, որ Ստոկհոլմը և Հելսինկին արդեն վաղուց են ուժերը կենտրոնացրել սեփական տարածքների պաշտպանության ուղղությամբ, ինչը կասկածներ է հարուցում կոլեկտիվ պաշտպանությունում նրանց ավանդի արժեքավորության նկատմամբ։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆացիստների նկատմամբ տրիբունալի իրավաբանական մասն է մշակվում
Հաջորդ հոդվածըՄեսի․ Կասկած չկա, թե ով է ստանալու «Ոսկե գնդակը»