Փորձագետ․ Ուկրաինական ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի ներկայությունը չի կանխի միջուկային աղետը

178

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ներկայությունն Ուկրաինայի ԱԷԿ-ում ոչ մի կերպ չի կանխի միջուկային աղետը, ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան՝ մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի՝ կայաններում ներկա լինելու մտադրությունը։

«ՄԱԳԱՏԷ-ն  հրետանու, օդուժի կամ  համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կողմից ատոմակայաններին հարվածելու դեպքում միջուկային աղետը կանխելու ո՛չ կանոնադրական, ո՛չ տեխնոլոգիական և ո՛չ էլ այլ հնարավորությունների չի տիրապետում։ Ուստի այդ տեսակետից ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ներկայությունը բոլոր ատոմակայաններում  քիչ արդյունավետ է և, ըստ էության, ավելի շատ քաղաքական  շարժառիթ ունի»,- ասել է նա։

Կարչաայի խոսքով՝ շատ ավելի կարևոր է ատոմային օբյեկտներում  կիսվող նյութերի վերահսկողության և հաշվարկի խնդիրը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս միջազգային հանրությանը զգուշացրել է, այսպես կոչված՝ կեղտոտ ատոմային ռումբերի կիրառման սպառնալիքի մասին։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հունվարի 16-ին տեղեկացրել է, որ գործակալությունը ընդլայնում է ներկայությունն Ուկրաինայում՝ «ընթացիկ հակամարտության ժամանակ միջուկային աղետը կանխելու նպատակով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց AusOpen-ում
Հաջորդ հոդվածըԱՄՆ պաշտոնյաները Կիևում հանդիպել են Ուկրաինայի իշխանությունների հետ