Փորձագետ․ ՌԴ-ի շրջադարձը դեպի Աֆրիկա կարող է դառնալ պատերազմի վճռական հետևանքներից մեկը

252

Ռուսաստանի շրջադարձը դեպի աֆրիկյան երկրներ կարող է դառնալ Ուկրաինայում հակամարտության ամենավճռական արդյունքներից մեկը։

Նման կարծիք է հայտնել Լոնդոնի էկոնոմիկայի և քաղաքագիտության դպրոցի պրոֆեսոր Վուկ Վուկսանովիչը կիրակի օրը The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում։

«Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի շրջադարձը դեպի Գլոբալ Հարավ, հիմնականում՝ դեպի Աֆրիկա, կարող է դառնալ Ուկրաինայում պատերազմի ամենավճռական հետանքներից մեկը։ Գլոբալ Հարավի երկրները գուցե այնպիսի ֆինանսական կշիռ չունեն, ինչպես եվրոպական երկրները, բայց նրանց տարածքը, բնակչությունը և պաշարները կարևոր գործընկեր են նրանց դարձնում ոչ արևմտյան տերությունների համար, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը։ Հարկ է, որ արևմտյան քաղաքական գործիչները դա հիշեն»,- շեշտել է Վուկսանովիչը, որն զբաղվում է ժամանակակից արտաքին քաղաքականության հետազոտությամբ։

Նրա կարծիքով՝ «Մոսկվայի  փոխգործակցությունն Աֆրիկայի հետ ուշագրավ է, մասամբ, աշխարհաքաղաքական նկատառումներով, մասամբ՝ տնտեսական մրցակցության նկատառումներով, իսկ մասամբ էլ նրանով, որ դա օգնում է ցույց տալ, որ շատերն Արևմուտքում քաղաքական ձախողում են համարում․ Ռուսաստանին ավելի լուրջ տնտեսական վնաս հասցնելու անկարողությունը մասամբ բացատրվում է նրանով, որ մնացյալ աշխարհը չցանկացավ հետևել Արևմուտքի օրինակին»։

«Ռուսաստանը և աֆրիկյան երկրները ցանկացած հնարավորություն կօգտագործեն՝ տնտեսական կապերն ամրապնդելու համար»,- համոզված է փորձագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱհաբեկչական գործողության զոհերի հուղարկավորումը Ուգանդայում
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը կրկին կրակել է մետալուրգիական գործարանի ուղղությամբ