‘Փորձագետ. Եվրոպայի բանտերը գերծանրաբեռնված են’

2167

Եվրամիության անդամ երկրների բանտերում պահվում է ավելի քան 1,6 մլն մարդ, հինգշաբթի տեղեկացրել է Եվրախորհրդարանի՝ կալանավորների պահման հարցերով հատուկ զեկուցող Ժոել Բերժերոնը:

«Եվրոպայի խորհրդի տվյալներով՝ 1,6 մլն-ից մի փոքր ավելի մարդ է պահվում Եվրոպայի կալանավայրերում: Այդ թիվը ներառում է թե՛ կալանավորներին, թե՛ ժամանակավոր կալանքի տակ գտնվողներին»,- հայտարարել է Բերժերոնը Ստրասբուրգում ԵԽ լիագումար նիստում:

Զեկուցողը նշել է, որ թեև ԵՄ բանտերում գերծանրաբեռվածությունը 2013-2014 թթ. կրճատվել է 7 %-ով, միջին հաշվով այն կազմում է 117 %:

«Բանտերում գերծանրաբեռվածությունը հանգեցնում է կենսապայմանների ողբալի վիճակին, ինչը գնահատվում է որպես անմարդկային՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3 հոդվածի համապատասխան»,- ասել է Բերժերոնը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Երեկ. Հոգի ծվատող օրերից մի օր’
Հաջորդ հոդվածը‘ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը հայտնաբերել է ավելի քան 500 ահաբեկչի գտնվելու վայրը’