‘Փորձագետ. Հայաստանի բանկային համակարգը վճարունակ փոխառուների սուր պակաս ունի’

956

Հայաստանի բանկային համակարգը վճարունակ փոխառուների սուր պակաս ունի, գոյատևելով այսօր հիմնականում ռեվոլվերային (revolve – պարբերաբար վերականգնվող) վարկերի հաշվին: Նման մտահոգիչ գնահատկաններով են կիսվում բանկային փորձագետները, մեկնաբանելով Հայաստանի ֆինանսա-տնտեսական իրավիճակը և դրա ազդեցությունը բանկային հատվածի վրա:

Հայաստանի բանկային համակարգը, նշում են բանկիրները, արդեն մի քանի տարի է, որ դադարել են սպասարկել տնտեսության իրական հատվածին, հիմնականում գոյատևելով հին պարտքերը վերաձևակերպելով: «Հայաստանում կորելյացիա չկա ՀՆԱ-ի և տնտեսության իրական հատվածի վարկավորման միջև, տեղ-տեղ այն անգամ բացասական է: Սակայն, թվում է, թե բանկերը շարունակում են տնտեսվարող սուբյեկտների ֆինանսավորումը: Դա խոսում է այն մասին, որ բանկային գոմարները տնտեսություն չեն գնում: Իրականում տեղի է ունենում վարկերի զանգվածային վերաֆինանսավորում և կապիտալի արտահոսք դեպի արտասահման: Այս երկու գործոններն էլ բացատրում են ՀՆԱ-ի և տնտեսության իրական հատվածի վարկավորման միջև գոյություն ունեցող բացասական կորելյացիան»:

Բանկիրները նշում են քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, որոնց կողմից բանկին կրկնակի դիմելը դարձել է անհարժեշտ միջոց: Միաժամանակ բանկերը քաղաքացիներին մեղադրում են ավելորդ շռայլության մեջ. «մեր քաղաքացիներին դիպել է պարտքային կախվածության սինդրոմը, պարտքով ապրելու ամրեիկյան հիվանդությունը: Ընդ որում, փոխառուները պարտք են վերցնում ոչ միայն սնունդ և հագուստր,  այլ նաև, օրինակ, թանկարժեք սմարթֆոն ձեռք բերելու նպատակով»:

Բանկիրների խոսքերով, «լավ» հաճախորդների պակասը համակարգին բախել է վարկավորման ծավալների շարունակական անկման հետ: Ըստ փորձագետների, ստեղծված իրավիճակում առաջիկա երեք տարիներին բանկերի թիվը կնվազի. «ապագայում շուկաներն իրար մեջ կբաժանեն 15 բանկեր, իսկ իրականում դրանց թիվը պետք է լինի 10: Հենց այսպիսի քանակով բանկերն էլ կարող են ապահովել հաճախորդների օպտիմալ կերպով բաժանումն իրար մեջ, միաժամանակ պահպանելով գործունեության եկամտաբերությունը»:

Բանկիրների կարծիքով, անխուսափելի կոնսոլիդացումը կօգնի վերականգնել բանկային համակարգի ներդրումային վաղեմի գրավչությունը: «Կապիտալի եկամտաբերությունը (ROE) բանկային համակարգում 2013 թվականին միջին հաշվով նվազել է 8%: Նման ROE-ի պայմաններում ոչ մի բաժնետեր գումարներ չի ներդնի բանկային հատվածում, քանի որ ներդրողների համար ավելի գերադասելի են դառնում տարեկան 12% տոկոսադրույքով ավանդները»,-նշում են փորձագետները:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի», նախաճգնաժամային փուլում (2007թ.) բանկային համակարգում կապիտալի եկամտաբերությունը (ROE) միջին հաշվով հասավ 13%-ի: Ճգնաժամի ակտիվ փուլում (2008-200-թթ) այս ցուցանիշը նվազեց մինչև 5%: Այնուհետև 2 տարի (2010-2011թթ) ROE-ն ավելացավ, հասնելով մինչև 10%-ի: Իսկ 2013 թվականի արդյունքներով եկամտաբերությունը հասավ 8%-ի:

Հայաստանի բանկային համակարգի իրական վիճակը, ըստ բանկային փորձագետների, չի արտացոլում բանկերի կողմից հրապարակվող ցուցանշներում: Բանկերն արհեստականորեն բարձրացնում են իրենց ֆինանսական ցուցանիշները, ստեղծելով պատրանք, որ բանկային համակարգը շարունակում է զարգանալ:

Նախորդ հոդվածը‘Հոսպիտալում զինվորի մահվան փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Սարկիսովը տեղափոխվեց «Վոլգա»’