‘Փորձագետ. Հասարակությունն ամենից քիչ վստահում է մեքենա վերավաճառողներին և պատգամավորներին ‘

800

Ողջ աշխարհում նվազում է խորհրդարանի նկատմամբ վստահության մակարդակը, և Հայաստանը բացառություն չէ: Հոկտեմբերի 17-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել խորհրդարանական էթիկայի հարցերի միջազգային փորձագետ Ռիկ Սթեյփներստը:

Նրա ասելով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ խորհրդարանականների նկատմամբ վստահության մակարդակը նվազել է, բացառություն են կազմում միայն Դանիան և Շվեդիան: Փորձագետը նշել է, որ «Կովկասյան բարոմետր» կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ ԱՊՀ երկրներում չափազանց ցածր է նաև սոցիալական վստահության մակարդակը: «Օրինակ, Հայաստանի բնակչության ընդամենը մեկ քառորդն է վստահում անծանոթներին, Վրաստանում և Ադրբեջանում ամեն ինչ շատ ավելի վատ է», — հայտարարել է Սթեյփներստը: Նա, ընդսմին, նշել է, որ ամենից քիչ հայերը վստահում են հենց խորհրդարանին: «Ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո այդ մակարդակը 2-3 տոկոսով բարձրացել է, սակայն հանձն չեմ առնի դա պնդել», — հայտարարել է նա:

Փորձագետը նաև նշել է, որ կանադացի հետազոտողներն անց են կացրել հարցում, որի համաձայն՝ հասարակությունն ամենից շատ վստահում է մանկավարժներին և բուժքույրերին, իսկ ամենից քիչ` մեքենա վերավաճառողներին և պատգամավորներին: «Դա խոսում է այն մասին, որ արժեքները փոխվել են, և նոր սերնդի մտածելակերպը տարբերվում է հին սերնդի մտածելակերպից», — եզրափակել է նա:

Նախորդ հոդվածը‘Հոմո սափիենսի առաջին հետքերը Հայաստանում 40 հազարամյակի պատմություն ունեն’
Հաջորդ հոդվածը‘Ն. Ծատուրյան. Իմ հայտարարությունների պատճառով աշխատանքից հեռացնելն անիրատեսական է ‘