‘Փորձագետ. Պարենային ապրանքների ակցիզային հարկումը կբերի թանկացման’

925

Պարենային ապրանքների ակցիզային հարկումը կբերի դրանց թանկացման: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել «Տեղեկացված և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը:

Նրա խսքերով, այլ երկրներում այս հարկատեսակի ներդրումը կարող էր դրական փոփոխություններ առաջացնել ոլորտում, քանի որ ստվերային տնտեսության կրճատման հաշվին կավելանային բյուջետային միջոցները: «Բայց մեզ մոտ ամեն ինչ հակառակն է: Չնայած, որ արտադրողները ետ կստանան ակցիզների վրա ծախսված իրենց միջոցները, այնուամենայնիվ, նրանք կօգտվեն առիթից ու կբարձրացնեն պարենային բոլոր ապրանքների գները»,-նշել է փորձագետը:

Նա նաև նշել է, որ ներկայումս հնարավոր է ոչ պարենային ապրանքների գներն իջեցնել ընդհուպ մինչև 50%-ով, քանի որ դրանք չափազանց բարձր են: «Սակայն, ակցիզային հարկի ներդրումը կանդրադառնա նաև ոչ պարենային ապրանքների գների վրա, և չի բացառվում, որ առիթից կօգտվեն ոչ բարեխիղճ մատակարարները»,-նշել է Պիպոյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ապրիլի 1-ից պարտադիր դարձնի ակցիզային հարկումը մի շարք ապրանքների համար, որոնց թվում նշվում էր օճառը, լվացքի փոշին, բուսական յուղը, կոսմետիկան, պահածոները, պաղպաղակը, թեյը, սուրճը և այլն:

Նախորդ հոդվածը‘2013 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությամբ Հայաստանում աչքի է ընկել միայն դեկտեմբեր ամիսը ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվան անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ’