‘Փորձագետ. Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններն այսօր շատ ավելի լավ են, քան ԽՍՀՄ-ի օրոք’

269

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայիս փոխհարաբերությունները, չնայած վերջին ամիսներին երկու կողմից  հնչող արտաքուստ թշնամական հռետորաբանությանը, միանգամայն դրական են: «Росбалт»-ի մոսկովյան քաղաքական ակումբի ռուս-ամերիկյան հարաբերություններին նվիրված նիստում նման կարծիք է հայտնել  ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի տնօրեն Պավել Զոլոտարյովը: Նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները գնահատում է «շատ դրական»: «Հարցն այն է, թե ինչի հետ ենք համեմատում»,-նշել է փորձագետը: Զոլոտարյովն ասել է, որ լավ է հիշում ոչ վաղ անցյալի ժամանակները, երբ երկու երկրները գտնվում էին « իրար դեմ միջուկային պատերազմ հայտարարելու վիճակում, երբ երկնքում սավառնում էին օդային կառավարման կետերը, իսկ ՆԱՏՕ-ի և ԽՍՀՄ-ի զորքերը խաղաղության պայմաններում տեղակայված էին այնպիսի քանակակազմերով, ինչն անհրաժեշտ էր պատերազմ սկսելու համար»: Ըստ Զոլոտարյովի՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունն այսօր հիմնականում վերաբերում է դիվանագիտական ոլորտին, հաղորդում է Росбалт –ը:

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորության հարցը’
Հաջորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյանը՝ Լեհաստանի դեսպանի հարցազրույցի մասին. Չպետք է անցնել դիվանագիտական էթիկայի սահմանները’