‘Փուչիկների գործով միակ մեղադրյալն ազատազրկվեց մեկ տարով ‘

1352

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը «փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց ազատազրկման մեկ տարի ժամկետով:

Նախորդ նիստի ժամանակ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը պահանջել էր գործով միակ ամբաստանյալին՝ փուչիկները լիցքավորած Սերոբ Բոզոյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

Հիշեցնենք, որ փուչիկների գործով ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ մայիսի 4-ի նախընտրական հանրահավաքի կազմակերպիչներն իմացել են, որ փուչիկները կարող են պայթել։

Նախորդ հոդվածը‘Հայաստանից Հալեպ ուղարկված օգնությունն արդեն բաժանվում է կարիքավոր ընտանիքիներին (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Գնիր ամուսնական մատանի և որպես նվեր՝ ստացիր հրացան (տեսանյութ)’