‘Փուչիկ բռնողները, «Ախալքալաքի պոլկը», «սաքուլիկենք» առանց ֆինանսավորման չեն մնա. «ՉԻ»’

1641

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է․

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ այս տարի կառավարությունը 60 միլիոն դրամ է հատկացնելու՝ ուսանողների կրթաթոշակների փոխհատուցման համար։ Ըստ նրա, ուսանողներին ընտրելու են՝ հաշվի առնելով նրանց առաջադիմությունը, սոցիալական վիճակը և հասարակական ակտիվությունը։

«ՉԻ» — Փաստորեն՝ «հասարակական ակտիվություն» ցուցաբերած ուսանողները կարող են «Փուչիկ Կարենի» որոշմամբ պետբյուջեից 80 հազարական դրամ ստանալ։ Թե ինչ է հասկանում Կարեն Ավագյանը «հասարակական ակտիվություն» ասելով,՝ կարծում ենք, բացատրելու կարիք չկա։ Համենայնդեպս՝ ՀՀԿ միջոցառումների ժամանակ փուչիկ բռնողները,  «Ախալքալաքի պոլկը», «սաքուլիկենք» և այլ «կառույցներն» առանց ֆինանսավորման չեն մնա:

Իսկ հաղթած ուսանողների ցանկը կհրապարակվի Տիգրան Սարգսյանի և Արմեն Աշոտյանի մասնակցությամբ։ Հուսանք՝ Տիգրան Սարգսյանը միջոցառմանը մասնակցելու է բացառապես հայրենասիրական նկատառումներով և ատկատ չի պահանջելու, իսկ Արմեն Աշոտյանի նպատակը լինելու է կոռուպցիոն ռիսկերի վերահսկումը՝ հանձինս Կարեն Ավագյանի»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Արևմտամետության» և «ռուսամետության» թեման Ս. Սարգսյանի հիմնական զենքն է’
Հաջորդ հոդվածը‘Լֆիկ Սամոն հերքում է սգո սրահների բիզնեսը իր ձեռքում կենտրոնացնել փորձելու մասին լուրերը’