‘Փոքրիկ Սերյոժայի առողջական վիճակը կայուն ծանր է’

1343

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով:

Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա: Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:

Նախորդ հոդվածը‘Մեսսի. «Հոգնել եմ կրկնել` չեմ մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին»’
Հաջորդ հոդվածը‘ Ռոման Բերեզովսկի. «Մեսսի-Ռոնալդու մրցակցության մեջ ես նախապատվությունը Մեսսիին եմ տալիս»’