‘Փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկել չհաջողվեց’

2246

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ  երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-
ին, ժամը 17:02-ին, երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:  Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, ինչը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունն ավելի ու ավելի է խճճվում Գյումրու հետ կապված իր «պարզաբանումներում»’
Հաջորդ հոդվածը‘Գյումրի են ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ Վ. Գասպարյանի գլխավորությամբ — «Ցայգ»’