Փսակին չի հաստատել Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի մասնակցությունը

389

ԱՄՆ վարչակազմը չի հաստատում, թե Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի ինչ-որ ներկայացուցիչների անպայման կհրավիրեն հունիսին Լոս Անջելեսում կայանալիք Ամերիկաների գագաթնաժողովին։

Երեքշաբթի ճեպազրույցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին տեղեկացրել է, որ «հրավերները դեռ չեն ուղարկվել»։

«Մենք գիտենք, որ գագաթնաժողովը արժեքավոր հնարավորություն կտա ուշադրությունը կենտրոնացնելու ընդհանուր կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի ուղղությամբ, ինչպես պայքարը հանուն ազատության և դեմոկրատիայի՝ յուրաքանչյուր երկրում, կլիմային վերաբերող մեր ընդհանուր նպատակները, Covid-19-ի համավարակի դեմ պայքարում համագործակցությունը աշխուժացնելը և այլն»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը։

Այն հարցին, թե կարո՞ղ է նա հաստատել, որ Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի ներկայացուցիչներ հաստատ ներկա կլինեն այդ հանդիպմանը, Փսակին բացասական պատասխան է տվել․ «Չեմ կարող, քանի որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, մենք դեռ չենք որոշել, թե ով է հրավիրվելու, և ոչ մի հրավեր դեռ չի ուղարկվել»,- կրկնել է Փսակին՝ մեկնաբանելով Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի խոսքը․ Մեքսիկայի առաջնորդն ավելի վաղ նախազգուշացրել է, որ չի մեկնի ԱՄՆ` Ամերիկաների գագաթնաժողովին, եթե այդ ֆորումին չհրավիրվեն տարածաշրջանի բոլոր երկրները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀռոմ․ Նովակ Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըՀայտնի փոփ աստղը ելույթ կունենա ՉԼ-ի եզրափակչի բացմանը