Փսակի․ Ռազմական օգնության համար մնացել է 250 մլն դոլար

402

ԱՄՆ վարչակազմը կարող է ընդամենը 250 մլն դոլար ծախսել Ուկրաինայի ռազմական օգնության համար, դա այն ամենն է, ինչ մնացել է այդ նպատակով մարտ ամսին Կոնգրեսի հատկացրած 3,5 մլրդ դոլարից, հինգշաբթի օրը ճեպազրույցում լրագրողներին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին։

Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով լրացուցիչ 33 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ անվտանգության, տնտեսության և մարդասիրական օգնության նպատակներով։ Ինչպես պարզաբանել է Սպիտակ տունը, այդ նպատակով մարտին հատկացված գումարը գրեթե լրիվ ծախսվել է, դրա համար էլ օրենսդիրներին նոր դիմում է ուղարկվել։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ավելի վաղ զգուշացրել է, որ Ուկրաինայի ռազմականացումն ուղղակիորեն սպառնում է եվրոպական և գլոբալ անվտանգությանը։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան Կիևի ռեժիմի հովանավորներին կոչ է անում դադարեցնել արյունահեղության խրախուսումը և լրջորեն մտածել իրենց գործողությունների հետևանքների մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայում կարող է կիրառել «Չորսի եզրափակիչը»
Հաջորդ հոդվածըՌԴ–ում ԱՄՆ դեսպանը «շանտաժ» է անվանել Լավրովի խոսքը