Փսիխո ունի՞. ՉԻ

687

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ես ՀՀ վարչապետ եմ, բայց կարևոր է նաև, թե ես ո՞ր երկրի վարչապետն եմ, ու էդ երկիրն իր գոյության ընթացքում ի՞նչ ուժ է գեներացրել, տնտեսական, քաղաքական ի՞նչ հեղինակություն է գեներացրել: Ես եկել եմ, նստել եմ մեքենայի ղեկին ու քշում եմ, մեկ էլ պագրիշկեն վրից թռնում ա և այլն, ու էդպես շարունակ»:

«ՉԻ». Մենք ուղղակի հիշեցնենք, որ 2018-ին, երբ Սերժ Սարգսյանը մեքենա էր վարում, Նիկոլ Փաշինյանը զոռով նրան դուրս հանեց մեքենայից, ասաց՝ դու մեքենա քշել չգիտես, տանում ես դուզ անդունդը գցես, հեսա ես նստեմ ղեկին, տես՝ ինչ եմ անելու, նենց քշեմ՝ ժողովրդի քեֆը գա: Ասում էր՝ պրոբլեմը ավտոն չի, պրոբլեմը քշողն է: Ավտոն ընտիր ավտո է:

Նստեց ղեկին, սկսեց քշել, քանի անգամ փորձառու վարորդները զգուշացրեցին, ասին՝ ապեր, ստեղ մի քիչ կամաց քշի, ստեղ «մարգատդ» միացրու, աջ մտի, ստեղ զիջի հանդիպակաց գոտու մեքենային, ստեղ «տոռմուզ» տուր: 

Ոչ մի խորհուրդ բանի տեղ չդրեց: Ասեց՝ արա դուք ո՞վ եք, որ ինձ բան սովորեցնեք, ես սաղ գիտեմ, դուք 20 տարի էս գյոզալ մեքենայով «բուքսավատ» էիք անում: 

Վերջը մեքենան քանի տեղ խփեց, «կռիլոն», «բամպերը» ջարդեց, շարժիչը հազիվ է աշխատում, ավտոն հասցրել է անդունդի եզրին, հիմա կանգնել, ասում է՝ ես ի՞նչ անեմ, ավտոն ինձանից առաջ փչացրել էին, «տեխասմոտր» արած չէր, յուղի ֆիլտրը փոխած չէր, պագրիշկեքը քաչալ էին: 

Ընդհանրապես, պետք է ստուգել՝ Փաշինյանը վարորդական իրավունքի վկայական ունի՞, ո՞նց է ստացել: Ստանալուց առաջ բժշկական զննում են անցնում, մեկ էլ փսիխո են հանում: Այ էդ փսիխոն հանե՞լ է: Հետո չասի, բա ես ասում էի, չէ՞, որ պետք է գժի տեղ դնել:

Նախորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան. Չենք մտածում ու չենք տրամաբանում
Հաջորդ հոդվածըՀայաստան — Թուրքիա հանդիպման տոմսերի գները, թուրք երկրպագուներ ներկա չեն լինի