Փրկարարները ծովից հանում են աղետի ենթարկված օդանավի ուղևորների մարմինները

491

Կամչատկայում սկսել են ծովից դուրս բերել նախօրեին աղետի ենթարկված Ան-26 ինքնաթիռի ուղևորների մարմինները։

Ինքնաթիռում եղել է 28 մարդ, նախնական տվյալներով՝ բոլորը զոհվել են։

Ռուսաստանի ԱԻՆ տվյալներով՝ փրկարարները հայտնաբերել են ինը մարմին, նրանցից մեկը նույնականացվել է։

Ինքնաթիռի սեփականատեր կազմակերպությունում հայտնել են, որ Ան-26-ը, ըստ էության՝ «մխրճվել է առափնյա ժայռի մեջ, և նրա բեկորներն ընկել են ծովը»։

Ավիաընկերության ներկայացուցիչը նաև հաղորդել է, որ Ան-26-ն աղետից առաջ վթարային ազդանշան չի տվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱնհայտ անձը պատանդներ է վերցրել Տյումենում
Հաջորդ հոդվածըԲախումներ Թբիլիսիում․ արմատականներն ընդդեմ ծիածանագույն դրոշների