‘Փրկարարները ջրանցքում հայտնաբերել են տղամարդու դի ‘

810

Օգոստոսի 9-ին, ժամը 08.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 50 հասցեի («Շեն Դեկոր» խանութ սրահ) մոտակա ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Օգոստոսի 9-ին, ժամը 09.31-ին, փրկարարները Շիրակի փողոցի Օդանավակայանի թիվ 50 հողակտորի մոտակա ջրանցքից դուրս են բերել 1942 թ. ծնված Կ. Ֆ.-ի դին և հանձնել իրավապահ մարմիններին:  

Նախորդ հոդվածը‘Դատարանը նորից մերժեց Տիգրան Առաքելյանի՝ իրեն ազատ արձակելու միջնորդությունը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Ի՞նչ է անում Տիգրան Սարգսյանը. Կիթառ է նվագում’