‘Փրկարարներին Սելիմի լեռնացքից միայն առավոտյան է հաջողվել դուրս բերել 30 ուղեւորներին’

749

Սելիմի լեռնանցքում ձյան կապանքներում հայտնված բոլոր ավտոմեքենաներն ու ուղևորները դուրս են բերվել մարտի 5-ի առավոտյան: Մարտի 4-ի երեկոյան լեռնանցքի Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհահատվածում ձնաբքի պատճառով արգելափակվել էին 7 ավտոմեքենաներ` 30 ուղևորով: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը, արգելափակումից նրանց դուրս բերելու համար մարզի փրկարարները և ճանապարհաշինարարներն աշխատել են ողջ գիշերվա ընթացքում: Մեքենաները հիմնականում խցանված են եղել Յանղ բնակավայրի կողքին, որտեղ անասնապահ ընտանիքները բնակվում են միայն ամռանն ու աշնանը: Փրկարարները միայն առավոտյան ժամը 9-ի դրությամբ են կարողացել հաղթահարել ձյան արգելքը:

Սելիմի լեռնանցքը չընդմիջվող բքերի պատճառով դեռ փակ է: Փակվել է նաև Սոթք-Քարվաճառ ճանապարհը: Մարզի մնացած ճանապարհները բաց են և երթևեկելի:

Նախորդ հոդվածը‘Եվգենի Լովչեւ. Վստահ չեմ, որ Մովսիսյանի մոտ ամեն ինչ հալած յուղի պես կընթանա’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ պատգամավորի տղան՝ «գոլդ» համարանիշներով «Բենթլիով» բերման է ենթարկվել ոստիկանություն (լուսանկարներ)’