‘Քաբուլի օդանավակայանի շրջակայքը լիովին մաքրվել է գրոհայիններից’

965

Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են Քաբուլի օդանավակայանի կառուցվող շենքը գրաված թալիբներին, և հիմա օդանավակայանը լիովին պաշտպանված է գրոհայիններից: Նրանք բոլորը սպանվել են:

Հինգշաբթի գիշերը զինված գրոհայինների մի խումբ գրավել էր կառուցվող շենքը և սկսել  ավտոմատներով ու նռնականետներով գնդակոծել Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանը: Ռազմավարական օբյեկտը պաշտպանող ուժերի հետ փոխհրաձգությունից առաջ մի քանի պայթյուններ են որոտացել, որոնք իրականացրել են մահապարտները:

Օդանավակայանում է տեղակայված Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի միացյալ հրամանատարության շտաբը:

Քաբուլի օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբան» շարժումը:  Օդանավակայանում անմիջապես դադարեցվել էին քաղաքացիական չվերթները, սակայն այժմ այն անցել է սովորական աշխատանքային ռեժիմի, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեի հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մերձավորարևելյան հակամարտություն. Հինգ ժամանոց զինադադար’