‘Քաբուլի օդանավակայանի շրջակայքում պայթյուններ են հնչել’

826

Քաբուլում հունիսի 10-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 04:30-ին, միջազգային օդանավակայանի շրջակայքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, որից հետո կրակոցներ են հնչել, այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ինչպես հայտարարել է տեղի ոստիկանությունը, զինված անձինք, մահապարտների հետ միասին, հարձակում են գործել և փոխհրաձգության մեջ մտել անվտանգության ծառայության աշխատակիցների հետ:

Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ինչպես նշում է Associated Press-ը, օդանավակայանի մոտակայքում է գտնվում Միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) շտաբը: Որոշ տվյալներով՝ օդանավակայանը չի ընդունում ինքնաթիռներ և չի իրականացնում չվերթներ:

Նախորդ հոդվածը‘Ձայների վերահաշվարկը հաստատել է Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը նախագահական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘Քաբուլի օդակայանի հարձակման համար պատասխանատվություն է վերցրել «Թալիբանը»’