‘Քաբուլում որոտացած պայթյունից զոհվել է ՆԱՏՕ-ի երեք զինվոր’

855

Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտ սեպտեմբերի 16-ին կատարված ահաբեկչության արդյունքում զոհվել է ՆԱՏՕ-ի երեք զինվոր, հաղորդել է France-Presse գործակալությունը: Զոհվածների ազգությունը չի հաղորդվում:

Ականապատված ավտոմեքենան պայթել է Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ: Ավտոմեքենայի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչ: Աֆղանական ոստիկանության տվյալներով՝ գրոհայինների թիրախը եղել է արտասահմանցի զինվորականների պահակախումբը: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է Թալիաբան շարժումը:

2014 թ. վերջին ԱՄՆ զորակազմը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները պետք է լքեն Աֆղանստանը: Հիմնական ուժերը դուրս բերելուց հետո երկրում կմնա մի քանի հազար ամերիկացի զինվոր, որոնք կզբաղվեն աֆղան զինվորների ուսուցմամբ: Ինչպես ենթադրում են փորձագետները, արտասահմանյան զորքերի դուրսբերումից հետո երկրում քաղաքական ճգնաժամի պայմաններում չի բացառվում,որ թալիբները նոր լայնածավալ գրոհ սկսեն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի և Շոտլանդիայի սահմանին հանպատրաստից անցակետ է տեղադրվել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարը «ցնցված» է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունից’