‘Քաբուլում ՌԴ դիվանագիտական առաքելությունը սաստկացնում է անվտանգության միջոցառումները’

833

Կանխատեսումների համաձայն՝ 2014 թ., երբ արտասահմանյան զորքերի դաշինքը (ISAF)  հեռանա Աֆղանստանից, երկրում իրավիճակը կսրվի: Ուստի և Ռուսաստանի դեսպանատունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում  այդ երկրում դիվանագիտական առաքելության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այս մասին  РИА Новости-ին հայտնել է Աֆղանստանում ՌԴ դեսպան Անդրեյ Ավետիսյանը:  Նա նշել է, որ երկրում մշտապես առկա է ահաբեկչության վտանգը, և դեսպանատան ֆիզիկական և ինժեներատեխնիկական պաշտպանությունը սաստկացնելու անհրաժեշտությունը կա, սակայն նաև շեշտել է, որ դեսպանատան տարածքում Ռուսաստանի քաղաքացիներն իրենց կարող են անվտանգ զգալ:

Աֆղանստանից արտասահմանյան զորքերի քանակակազմերի դուրսբերումը նախատեսված է 2014 թ. վերջին, սակայն ԱՄՆ-ը դեռևս  որոշում չի կայացրել՝ դրանից հետո ամերիկյան զորքերի մի մասը մնալո՞ւ է Աֆղանստանում, թե՞ ոչ: Աֆղանական զինված ընդդիմությունը հայտարարում է, որ ազգային հաշտության վերաբերյալ բանակցություններ չի վարի Քաբուլի գործող վարչակարգի հետ, եթե երկրում արտասահմանյան որևէ զորք մնա:

Նախորդ հոդվածը‘«Մենք իրավունք ունենք պահանջելու Տեր-Պետրոսյանի վերադարձը»’
Հաջորդ հոդվածը‘Իրանը կրկին հերքել է իր մասնակցությունը Բուրգասի ահաբեկչությանը’