‘Քաբուլում 90 բանտարկյալներ կարել են բերանները’

872

Քաբուլի Պուլի-Չարխի կենտրոնական բանտի 90 դատապարտյալներ հացադուլ են հայտարարել և կարել իրենց բերանները՝ պահանջելով անհապաղ կիրառել նախագահի կողմից ստորագրված համաներման հրամանագիրը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով արաբալեզու Pajvak լրատվականը:

Բողքի ալիքի առիթ է հանդիսացել կողոպուտի համար 3 տարվա ազատազրկման դատապարտված 25-ամյա մի կալանավորի ինքնասպանությունը:

«Կալանավորները պահանջում են ազատ արձակել այն դատապարտյալներին, ում պատժի ժամկետն արդեն ավարտվել է, ինչպես նաև անհապաղ կիրառել նախագահի ստորագրած համաներումը»,- գործակալության լրագրողին հեռախոսի միջոցով հայտնել է ցուցարար կալանավաորներից մեկը:

 Աֆղանստանի բանտերի վարչության պետը չի հաստատել Պուլի-Չարխի բանտում զանգվածային հացադուլի փաստը:

Նախորդ հոդվածը‘Հունաստանի վարչապետի գրասենյակը հարձակման է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Արդարադատության նախարարությունը արտասահմանյան գործուղումների վրա ծախսել է 16 մլն 67 հազ.դրամ’