Քադաֆիի որդին ազատվել է բանտից

476

Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաադին, ազատ է արձակվել Տրիպոլիի բանտից, այնուհետև մեկնել է Թուրքիա։

Այդ մասին հաղորդում է Libyan Observer պարբերականը։

Լիբիայի նախկին առաջնորդի որդին 2011 թ․ դեպքերից հետո փախել էր Նիգեր, սական 2014 թ․ հանձնվել էր Լիբիայի իշխանություններին։ Նա վանդակաճաղերի ետևում էր հայտնվել 2011 թ․ ցուցարարների դեմ «հանցանքներ գործելու մեղադրանքով»։ Նրան մեղադրում էին նաև 2005 թ․ Լիբիայի ֆուտբոլային մարզիչ Բաշիր ալ-Ռայանիի սպանության մեջ, սակայն 2018 թ․ սպանության մեղադրանքը հանվեց։

Սաադի Քադաֆին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր և 2001-2002 թթ․ երկրի առաջնության լավագույն ռմբարկուն։ 2003-2007 թթ․ նա հանդես է եկել իտալական տարբեր ակումբների կազմում։

Ավելի վաղ Sputnik ռադիոն հաղորդել է, որ Քադաֆիի որդին ցանկանում է վերականգնել Լիբիայի միասնությունը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանական սպեցնազը Աֆղանստանից փախել է կանանց հագուստով
Հաջորդ հոդվածըՊետքարտուղարությունը կոչ է անում Գվինեայում զերծ մնալ բռնությունների դիմելուց