‘Քադաֆին Նազարբաևին առաջարկել էր ատոմային ռումբ ստեղծել’

875

Ղազախստանի նախկին արտգործնախարար, իսկ այժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կասիմժոմարտ Տոկաևն առաջարկում է հրապարակել Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի նամակը՝ ուղղված Նուրսուլթան Նազարբաևին, որտեղ առաջարկում է  ստեղծել առաջին մահմեդական միջուկային ռումբը: «1992 թ. սկզբին դիվանագիտական ճանապարհներով Լիբիական հեղափոխության առաջնորդ Մուամար Քադաֆիից Ղազախստանի նախագահի անունով նամակ ստացվեց ԱԳՆ-ում, որում Քադաֆին առաջարկում էր երկրի տարածքում պահպանել միջուկային զինանոցը՝ որպես առաջին մահմեդական ատոմային ռումբ ՝ ինչպես ինքն էր գրում,  և խոստանում էր միլիարդավոր դոլարների օգնություն՝ դրանք պահպանելու համար»,- հայտարարել է Տոկաևը հինգշաբթի՝ նազարբաևյան առաջին ընթերցումների ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Դավիդ Վիլյան հատեց 300 գոլի սահմանագիծը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի վերջը հետաձգվում է. ՆԱՍԱ-ն պաշտոնապես հերքել է աշխարհի վերջի մասին բոլոր հայտնի վարկածները ‘