‘Քաթարում իշխանություններին քննադատող պոետը դատապարտվել է ցմահ պատժի ‘

805

Քաթարցի պոետ Մուհամմադ ալ-Աջամին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Ըստ BBC-ի, բանաստեղծը ձերբակալվել է մայրաքաղաք Դոհայում մեկ տարի առաջ, երբ հրապարակվեց Թունիսի հեղափոխությանը նվիրված նրա ձոնը: Ստեղծագործության մեջ ալ-Աջամին քննադատում է բոլոր արաբական երկրների իշխանություններին՝ նրանց գողության մեջ մեղադրելով:

Նա նաեւ մեղադրվում է իր ելույթներից մեկում Քաթարի շեյխի ընտանիքին անվանարկելու մեջ: Քաթարը վերջին տարիներին վերածվում է Պարսից ծոցի տարածաշրջանի առանցքային երկրներից մեկը: Արեւմտյան երկրների հուսալի գործընկերոջ համարում ունեցող Քաթարի իշխանություններն աջակցում են  Սիրիայի ընդդիմությանը:

 

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» խաղացողները գլխով բասկետբոլ են խաղում. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Նոր ԱԷԿ-ի կառուցումը պետք է վաղուց սկսված լիներ ‘