‘Քահանային, որն ուզեցել էր ներողություն խնդրել Pussy Riot-ից, արգելել են հոգևոր ծառայություններ մատուցել’

747

Պավլովսկոե գյուղի Պետրոպավլովսկյան եկեղեցու հոգևոր հայր Դմիտրի Սվերդլովին հինգ տարով արգելել են ծառայել եկեղեցում, հաղորդում է lenta ru.-ն: Հայր Սվերդլովը հայտնի է նրանով, որ 2012 թ. մարտին պատրաստակամություն էր հայտնել ներողություն խնդրել Pussy Riot-ից՝ «այն կատաղի ատելության համար, որը հանկարծ ուղղափառ հանրության մի մասը դրսևորել էր նրանց նկատմամբ՝ Հիսուս Փրկիչ եկեղեցու միջադեպից հետո»:

Մինչ այդ՝ 2011 թ. դեկտեմբերին, Սվերդլովը պետդումայի ընտրություններում դիտորդ էր եղել «Ուղղափառությունը և աշխարհը» պարբերականի կողմից և պատմել էր այն բոլոր կեղծիքների մասին, որոնք կատարվել էին իր ընտրատեղամասում: Սվերդլովին աշխատանքից ազատելու պաշտոնական պատճառը «ծխական համայնքն ինքնակամ լքելն» է:

Նախորդ հոդվածը‘Չիկագոյի օդանավակայանում մաքսային ծառայությունը կալանել Է 3 արկղ՝ մարդկանց գլուխներով’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» հաղթեց «Վալենսիային»’