Քաղաքագետ․ Թուրքիայում ընդդիմության հաղթանակի դեպքում Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները կվատանան

277

Եթե Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ապա ենթադրվում է, որ Ռուսաստանի հետ այդ երկրի հարաբերությունները կվատանան՝ հօգուտ դրանց լավացման ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ։ Նաև հնարավոր է Ռուսաստանի համար պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունների կրճատում։

Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Դմիտրի Լեւին։

«Եթե հաղթի Էրդողանը, ամենայն հավանականությամբ՝ ստատուս քվոն կպահպանվի։ Հակառակ դեպքում պետք է սպասել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման՝ հօգուտ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բարելավման,- կարծում է քաղաքագետը։- Ռուսաստանը Էրդողանի համար շատ բան է անում․․․ Թե ինչ կանեն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն՝ Թուրքիային տնտեսապես աջակցելու համար, մեծ հարց է»։

Լեւին նաև հիշեցրել է, որ ընդդիմության կողմից արդեն հնչել են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու, երկրի ներքին քաղաքական կյանքին նրա միջամտելու մասին հայտարարություններ։ Ակնհայտ է, կարծում է քաղաքագետը, որ ընդդիմությունը, որը հակվում է ամերիկյան տեսակետին, կփորձի փոխել  Եվրոպայի և Ռուսաստանի միջև որպես  հանգույց հանդես գալու իր դիրքորոշումը։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՊետդումայում պատմել են Լուկաշենկոյի առողջական վիճակի մասին
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. 2020-ի աղետը պատմության կեղծման հետևանքն է. Ալիք Մեդիա