‘Քաղաքագետ. Հայկական բուրժուադեմոկրատական հեղափոխության առաջին փուլը Ղարաբաղյան շարժումն էր’

1563

Հայ ազգային կոնգեսի համագումարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան կարծիք հայտնեց, որ երկրում համակարգային փոփոխությունների իրականացման ուղին բուրժուադեմոկրատական հեղափոխությունն է:

Դրանից հետո որոշ շրջանակներ առաջին նախագահի ելույթի վերաբերյալ քննադատական կարծիքներով հանդես եկան:

iLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նման մարդկանց որակեց որպես  համաշխարհային պատմության զարգացումներից գաղափար չունեցողների:

«Բուրժուադեմոկրատական հեղափոխությունները ապրել են աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները, այդ թվում՝ եվրոպական երկներն ու ԱՄՆ-ն: Ըստ էության կարելի է ասել, որ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը հնարավոր չէ չանցնել, եթե մենք ուզում ենք ունենալ դեմոկրատական երկիր, իրավական պետություն»,- մանրամասնեց Երվանդ Բոզոյանը:

Նա նկատեց, որ իրականում բուրժուադեմոկրատական հեղափոխության առաջին փուլը հենց 1988 թվականի Ղարաբաղյան շարժումն էր, քանի որ, ըստ քաղաքագետի՝ շարժման նպատակն էր անկախ պետականություն, լիբերալ տնտեսություն ստեղծելն էր, այսինքն՝ բոլոր կարգախոսները բուրժուադեմոկրատական հեղափոխության կարգախոսներ էին:

 

Նախորդ հոդվածը‘Արցախի հանրային հեռուստաընկերությունն կընդլայնի ծածկույթը’
Հաջորդ հոդվածը‘Ներսիկ Նազարյանն ազատվել է Երեւանի ոստիկանապետի պաշտոնից’