‘Քաղաքագետ. Հարավային Սուդանն ու ԼՂՀ-ն նույն կարգավիճակը չունեն ‘

899

Հարավային Սուդանի ու ԼՂՀ-ի կարգավիճակները միանգամայն տարբեր են, քանի որ Հարավային Սուդանն ինքնորոշվող տարածք է, իսկ ԼՂՀ-ն տարածքային վիճելի խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսպես է iLur.am-ի հետ զրույցում  մեկնաբանում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչումը, այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ մի կերպ չի ընդունում ԼՂՀ-ի անկախությունը:

Ինչպես հայտնի է դարձել՝ Հարավային Սուդանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել այն բանից հետո, երբ Ադրբեջանը ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը:

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանը հանրաքվեի միջոցով անկախություն է ձեռք բերել 2011 թ.:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Մանուկյանը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հայրերից է ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում առաջատարն է Յանուկովիչի կուսակցությունը, Տիմոշենկոյի դաշինքը՝ երկրորդն է’