‘Քաղաքագետ. Ստվերային կաբինետի կազմումը փողոցում ֆանտաստիկայի ժանրից է’

1085

Այսօր քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը և Ստեփան Գրիգորյանը խոսել են ներքաղաքական առկա իրավիճակի, հեռանկարների, առաջիկա ավագանու ընտրությունների մասին:

Երվանդ Բոզոյանը, խոսելով նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցների կողմից ստրվերային կառավարության կազմելու մասին, նշեց, որ այդքան էլ չի պատկերացնում այդ կառավարության գործառույթները:

«Ստվերային կաբինետի կառուցումը փողոցում ֆանտաստիկայի ժանրից է»,- նկատեց քաղաքագետը: Նրա խոսքով՝ քանի որ այդ գործընթացները տեղի չեն ունենում խորհրդարանում, ապա դրանք անհասկանալի են:

Ստեփան Գրիգորյանն էլ կարծում է, որ եթե բաց քաղաքացիական խորհրդի ժամանակ ստվերային կառավառության քննարկման ժամանակ շոշափում են ինչ-ինչ մարդկանց անունները, ապա նախ պետք է խորհրդակցել այդ  մարդկանց հետ: Նրա խոսքով՝ ոչ թե պետք է անվանել դա ստրվերային կառավարություն, այլ պարզպես զուգահեռ ինստիտուտ:

Նախորդ հոդվածը‘France Football. Բեքհեմը գերազանցեց Մեսիին ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը չի խանգարի Եվրոպային սիրիացի ընդդիմադիրներին զենք մատակարարելու հարցում’