‘Քաղաքական գործիչները՝ Արտակ Խաչատրյանի դեմ բռնության մասին (Տեսանյութ)’

1540

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 13.00-ին Երեւանի Հանրապետության հրապարակում էին հավաքվել հազարավոր քաղաքացիներ, այդ թվում նաև ԱԺ պատգամավորներ, որոնք մասնակցում էին բողոքի եւ աջակցության գործողությանը՝ «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» կարգախոսով:  

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երկիրը այժմ վերածվում է գանգստերական եւ բանդիտական Հայաստանի, որի ապացույցն են վերջին ամիսներին տեղի ունեցած բռնարարքերը: «Խնդիրները իրավական դաշտում լուծելու փոխարեն իշխանությունները առեւանգում, ծեծում, սպառնում են քաղաքացիներին: Եթե իրենց նպատակը Սիցիլիա կերտելն է, ապա իշխանությունները պետք է դրա մասին հայտարարեն, որպեսզի քաղաքացիները եւ քաղաքական ուժերը հնարավորություն ունենան ադեկտվատ եւ համարժեք արձագանքելու»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր հերթին նշեց, որ իշխանությունների համար ազատ խոսք, հասարակական ընդվզում բառերը անհասականալի են. նրանք ապրում են իրենց վայրի կանոններով: «Սա նշանակում է ձեռնոց նետել հասարակությանը: Եթե քաղաքական ուժերը եւ հասարակությունը չվերցնեն այդ ձեռնոցը, ապա նման դեպքերը շարունակվելու են: Էլ ի՞նչ է պետք, որ բոլորը հասկանան, որ սա պարզ, համակարգված գործողություն է»,- ասաց Արամ Մանուկյանը:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, որ այս ամենի պատվիրատուն անձամբ Սերժ Սարգսյանն է: Նրա խոսքով՝ սա մարտի 1-ի ոճով արված հանցագործություն է եւ քանի դեռ մարտի 1-ի մարդասպանները շարունակում են լինեն ազատության մեջ, ժողովուրդը հույս չունի, որ նման հանցագործությունները կբացահայտվեն:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ սա շղթայի մի օղակն է եւ նման դեպքերը բացառելու համար անհրաժեշտ է օր առաջ իշխանափոխություն անել:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը իր հերթին հայտարարեց, որ այս դեպքը հերթական բեսպրեդելն է, քանի որ Արտակ Խաչատրյանը կատարել է միայն իր պարտականությունը: «Եթե որեւէ մեկը մտածում է, որ նման ձեւով վախեցնելու է հասարակությանը, ապա նա սխալվում է: Անհրաժեշտ է կոշտ քաղաքական պատասխան տալ այս ամենին»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցենք, որ փետրվարի 7-ին, մի խումբ դիմակավոր անձիք, ինքնաձիգով զինված, Երևան քաղաքի կենտրոնից առևանգել են և դաժան ծեծի են ենթարկել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին: Վերջինս մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում: Խաչատրյանն ունի քթի կոտրվածք, բազմաթիվ սալջարդեր և վերքեր: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Նախորդ հոդվածը‘Սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակչուհին եռյակ է ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի լավագույն մարզիչների տասնյակը. Անչելոտին առաջին հորիզոնականում է’