‘Քաղաքական գործիչները կոչ են անում ազատ արձակել Մոհամեդ Մուրսիին’

959

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ՝ Դևիդ Քեմերոնի հետ, հաղորդում է Anadolu գործակալությունը: Վարչապետները քննարկել են սիրիական հարցը և իրադրությունը Եգիպտոսում: Էրդողանը զրույցի ընթացքում կոչ է արել Եգիպտոսում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիին: Հարկ է նշել, որ մինչ այդ Էրդողանը նույն հարցերը քննարկել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի հետ, փոխանցում է Trend-ը:

Երեկ ամերիկացի սենատորներ Ջոն Մակքեյնը և Լինդսի Գեմը Կահիրեում փորձել են համոզել Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը՝ երկխոսություն սկսել «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ և ազատ արձակել երկրի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիին: Սենատորները Եգիպտոս են ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությամբ և դեռ Վաշինգտոնում են արտահայտել իրենց դիրքորոշումը. զինվորականներն այլևս չպետք է  միջամտեն քաղաքական գործընթացներին Եգիպտոսում, իսկ նրանց կողմից ձերբակալված իսլամիստները ժողովրդի՝ օրինական կարգով ընտրված ներկայացուցիչներն են և պետք է ազատ արձակվեն, փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Դամասկոսում պայթյունից հայ է սպանվել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Նախագահի ինստիտուտի առջեւ պիտի մարդիկ կարողանան խոնարհում ունենալ ‘