‘Քաղաքական գործիչ. Ճանապարհային ոստիկանությունը պետք է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի պատասխանատվությունը կիսի’

1141

Ճանապարհային ոստիկանությունը պետք է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի պատասխանատվությունը կիսի: Այս մասին լրագրողներին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունից Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Նոյեմբերի 21-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը հայտնի կատակերգու Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը չփոխեց, թողնելով նրան կալանքի տակ, մերժելով նրա փաստաբանի միջնորդությունը: Ինչպես  դատական նիստից հետո լրագրողներին հայտնել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, դատարանը եռօրյա ժամկետում կներկայացնի այդ որոշման հիմնավորումը: Պետրոսյանին դատարանում աջակցելու էին եկել «Ժառանգություն» կուսակցության, Նախախորհրդարանի անդամներ, բազմաթիվ հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, հարազատներ, դերասաններ և «Վարդան Պետրոսյանի աջակցության» քաղաքացիական ակցիայի մասնակիցներ:

«Քրեական գործի շրջանակներում, որով մեղադրվում է Վարդանը, անհրաժեշտ է իրականացնել մանրամասն հետաքննություն, բացահայտելու համար բոլոր գործոնները, որոնք հանգեցրեցին այս ողբերգությանը: Պետք է հաշվի առնել Հայաստանի ճանապարհների անմխիթար վիճակը, մասնավորապես, նաև այն հատվածի, որտեղ տեղի է ունեցել դեպքը, քանի որ հատկապես այդ գործոնն է որոշ դեպքերում հանգեցնում նման պատահարների: Եղվարդի մայրուղու ծածկույթը եղել է անորակ, չի եղել լուսավորում և ճանապարհանշաններ: Հետևաբար, իշխանությունները և ճանապարհային ոստիկանությունը, մասնավորապես, նույնպես պետք է պատասխանատվություն կրեն պատահարի համար», — ասել է Բախշյանը:

Վարդան Պտրոսյանին կալանքի տակ վերցնելու որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին: Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած վթարի արդյունքում տուժել է յոթ մարդ, որոնցից երկուսը հետագայում մահացել են: Տուժածների մեջ է նաև Վարդան Պետրոսյանը: Դերասանը վիրահատվել է և դուրս է գրվել հիվանդանոցից նոյեմբերի 3-ին: Այնուհետեւ Պետրոսյանը ձերբակալվել է և հենց դատարանի դահլիճից ուղարկվել մեկուսարան: Այսպիսով, Կոտայքի մարզային դատարանը բավարարեց ոստիկանության միջնորդությունը, Պետրոսյանի դեմ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը: Դերասանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 242 Հոդվածի 3 մասին հատկանիշներով (տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ). Այդ հոդվածով նախատեսում է 4-10 տարի ազատազրկում:

Նշենք, որ վերջերս հայտնի դերասանը հրապակայնորեն հանդես էր գալիս հակակառավարական հայտարարություններով: Կարծիք կա, որ նրա նկատմամբ գործը կարող է կապված լինել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներում արտիստի ելույթների հետ, որտեղ նա խիստ քննադատության էր ենթարկել Հայաստանի իշխանություններին:

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիայում ոստիկանները հակակառավարական բողոքի ցույց են անում’
Հաջորդ հոդվածը‘Հայկական դրամը 20 տարեկան է (լուսանկարներ)’