‘Քաղաքապետարանը «հնարավորինս ակտիվ հանգիստ» կապահովի Երեւանում մնացած երեւանցիների համար (տեսանյութ)’

1032

Երեւանի քաղաքապետարանի առաջ քաղաքային տրանսպորտի պատասխանատուների հրաժարականը պահանջող նստացույցը շարունակվում է: Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը iLur.am-ի հետ զրույցում նշում է, որ նստացույցին փորձում են ամեն կերպ խանգարել քաղաքապետարանի «մանկլավիկները»՝ քրեական տարրերից մինչեւ տարասեռ մարմնավաճառներ ուղարկելով: 

Հատկանշական է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հայտարարել է, թե քաղաքապետարանը օգոստոս ամսին Երեւանում մնացած երեւանցիների համար հնարավորինս ակտիվ ամառ պետք է ապահովի:

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Երեւանում իրենց ամառային հանգիստն անցկացնող երեխաների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով կկազմակերպվի «Երեւանյան ամառ» միջոցառումների ծրագիրը: 

«Հաշվի առնելով, որ օգոստոս ամիսը Երևանում մշակութային միջոցառումների տեսանկյունից համեմատաբար պասիվ շրջան է, իրենց հանգիստը մայրաքաղաքում անցկացնող մեր համաքաղաքացիների համար պետք է ապահովենք հնարավորին ակտիվ հանգիստ: Այդ նպատակով կազմակերպվող «Երևանյան ամառ» ծրագրի իրականացման ուղղությամբ պետք է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այն բարձր մակարդակով կյանքի կոչելու համար», — աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսօր ասել է Տարոն Մարգարյանը:

Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կկազմակերպվի նաև առողջապահական ակցիա, որի շրջանակում մեր բնակչությունը հնարավորություն կունենա մի շարք ուղղություններով ստանալու անվճար բուժօգնություն:

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ-ի նախագահի միլիոնատեր տեղակալը՝ կնոջ գումարների մասին. Դրանք տատիկից են փոխանցվել’
Հաջորդ հոդվածը‘Հրանուշ Հակոբյանն էլ է միլիոնատեր. Նա նաեւ 82 հազար ԽՍՀՄ ռուբլի է հայտարարագրել ‘