‘Քաղաքապետարանը մտադիր է հեծանվային կանգառներ տեղադրել’

950

Հաշվի առմելով Երևանում հեծանվային երթևեկության նկատմամբ աճող հետաքրքրությունը` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքում հեծանվային կանգառների տեղադրման ուղղությամբ:

Քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում ներկայացվել են հեծանվային կանգառների տեղադրման վայրերի վերաբերյալ նախնական առաջարկներ: Կանգառները հիմնականում հանգստի մարդաշատ գոտիների և բուհերի հարակից հատվածներում են նախատեսվում տեղադրել:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները ուղղված ինչպես քննակվող հարցին, այնպես էլ մայրաքաղաքում հեծանվային երթևեկության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Աշխատանքային խումբը քննարկել է նաև կանգառների անվտանգության ապահովման և մայրաքաղաքում հեծանվուղիների ձևավորման վերաբերյալ հարցեր: Ծրագրի իրականացման հարցում իրենց մասնակցությունը կունենան նաև ներդրողները:

Նախորդ հոդվածը‘«Ալ-Քաիդայի» պարագլուխը ԱՄՆ-ին մեղադրում է Մուրսիի դեմ դավադրության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ալասանիա. Վրաստանը մտադիր է խորացնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ’