‘Քաղաքապետարանը վարորդներին ռոբոտի տեղ է դրել. Մամուլ’

997

Երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնի է դարձել, որ այսօր պատրաստվում են գործադուլ հայտարարել Երևանի թաղապետարանի ենթակայության տակ գտնվող 5 համարի ավտոբուսների վարորդները, ովքեր շաբաթական աշխատում են 84-90 ժամ՝ 40 ժամի փոխարեն: Վարորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած, կիսաքուն վարորդը ուղղակի վտագի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը և առողջությունը: Նախկինում նրանց բոլոր դժգոհություններին գործատուի պատասխանը մեկն է եղել՝ սրանք են մեր պայմանները, եթե հարմար չի՝ դուրս եկեք աշխատանքից: Քաղաքապետարանին, փաստորեն, սեփական քաղաքացիների անվտանգությունը չի հետաքրքրում, կամ էլ կարծում են, թե վարորդները միս ու արյունից չեն, այլ ռոբոտներ իրենց համար:

Նախորդ հոդվածը‘«Սուրճը գդալով, գարոխը՝ 50 դրամի». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը հարևանին ազատել է բանակից. Մամուլ’