‘Քաղաքապետարանը վթարային շենքի բնակիչներին բնակարան է նվիրել. PanARMENIAN.Net’

1587

Երևան քաղաքապետարանը որոշել է Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող բնակիչներին երկու սենյականոց բնակարան նվիրել։ PanARMENIAN.Netի փոխանցմամբ, որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված քաղաքացիները՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, դեռևս բնակվում են, ինչպես նաև օգտագործում և շահագործում են տարածքներ՝ 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքում։

«Այդ շենքը գտնվում է փլուզման սպառնալիքի տակ և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով, քաղաքացիների հետ կատարված բանակցությունների արդյունքում նախատեսվում է նշված անձանց վերաբնակեցնել և տրամադրել նոր բնակարան»,- կայքի փոխանցմամբ ասել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը։

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի նախկին նախագահին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Ռոմելու Լուկակուն՝ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ’