‘Քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման ձևը գտել է’

2258

Առաջիկա ամիսներին Երևանում կարող է վերանալ տրանսպորտային 100 դրամ միասնական սակագինը։

Մայրաքաղաքային իշխանությունները քննարկում են տրանսպորտի մի քանի սակագին սահմանելու հարցը, օրինակ՝ կլինեն 100, 150 և 200 դրամ սակագնով աշխատող երթուղայիններ, իսկ բաժանումները, ըստ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի, կկատարվեն ըստ ծառայությունների որակի։

«Ազատության» հետ զրույցում փոխքաղաքապետն ասել է, որ այս ուղղությամբ այժմ աշխատանքներ են տանում միջազգային խորհրդատուները։ Տրանսպորտային համակարգի հատուկ մոդել կմշակվի, ըստ որի ամեն ուղղությամբ առնվազն երկու սակագնով աշխատող երթուղային կլինի։

Փոխքաղաքապետն ասել է, որ քննարկումներ են արել նաև քաղաքապետարանում և որոշել, որ տարբեր սակագներ սահմանելը թերևս ամենալավ լուծումն է՝ դրանով նաև կլուծվի սոցիալապես անապահով խավերի հարցը՝ նրանք կօգտվեն էժան տրանսպորտից։

«Հիմա 100 ունեցողը՝ 100 ծառայությունից կօգտվի (պայմանական եմ ասում), մի ուրիշը՝ տվյալ ծառայությունից կօգտվի», — պարզաբանել է նա:

Նախորդ հոդվածը‘«Ճիշտ» ազատամարտիկները պատերազմին չեն մասնակցել ու այսօր ԵԿՄ վարչության անդամ են. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Բոինգի վրա հրթիռն արձակվել է անջատականների տարածքից’