‘Քաղաքապետարանը փոխել է Երևանի սեռը. Մամուլ’

1115

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եթե նախկինում Երևանը «քույրացնում» էր աշխարհի տարբեր քաղաքների հետ, ապա հիմա որոշել է «սեռը» փոխել՝ եղբայրացել։ Նախօրեին, Երևանի ավագանու նիստի ժամանակ, արտաքին կապերի պատասխանատուն հպարտությամբ ընթերցել է օրակարգի այդ կետը, ըստ որի՝ Երևանը եղբայրանում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հետ։  

«Հրապարակի» լրագրողի ռեպլիկին, թե ինչպես են սեռը որոշում՝ որի հետ քույրանալ, որի հետ եղբայրանալ, արտաքին կապերի պատասխանատուն շփոթվել է, ապա քիչ անց կողմնորոշվել՝ ամբիոնից հայտարարելով, թե դա վրիպակ է։ «Եվ անհասկանալի է մնացել՝ քաղաքների սեռերի հարցում չեն կողմնորոշվել, թե՞ տեքստը կազմողն է սխալ տերմին օգտագործել»,–եզրակացնում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլեն վաղը կժամանի Հայաստան. Մամուլ’