‘Քաղաքապետարանի դիմաց ցույցին միացել են տաքսու վարորդները’

1174

Այսօր Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի գործողություն իրականացնողներին միացել է նաև տաքսու մոտ 10 վարորդ։ Նրանք էլ են բողոքել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից։ Վարորդների խոսքերով՝ իրենց արդեն բազմիցս տուգանել են մեքենան սխալ տեղ կայանելու համար։

7or.am-ի փոխանցմամբ, տաքսիստները պնդել են, որ անձամբ Նավասարդյանն իրենց թույլատրել է մեքենան կայանել «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի առջևի հատվածում։ Նավասարդյանը վարորդներին վստահեցրել է, որ ոչ մի խնդիր չեն ունենա, բայց տեսախցիկները իրենց կայանումը օրվա ընթացքում մոտ 10 անգամ որպես խախտում են արձանագրել՝ յուրաքանչյուրը 5000 դրամ տուգանքով։

Քաղաքապետարանի շենքի մոտ գտնվող Վալերի Օսիպյանը խնդիրը պարզաբանելու համար տաքսու բողոքող վարորդներին վաղը հրավիրել է Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Դրանից հետո վարորդները հեռացել են քաղաքապետարանի մոտից։

Նախորդ հոդվածը‘Դիվանագիտական սկանդալ. Լիտվացի ենթադրյալ դիվանագետները քննարկում են ԼՂ հիմնախնդիրը (ձայնագրություն)’
Հաջորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյանը ոստիկանությունից ազատ է արձակվել’