‘Քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել 2 քաղաքացի. Նրանք փորձում էին պաշտպանվել արևից’

1125

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտից ոստիկանություն բերման են ենթարկել արդեն մեկ ամսից ավելի նստացույց անող ակտիվիստներ Վահագն Մինասյանին և Սուրեն Սահակյանին: Նրանք փորձում էին մեքենայի վրա երկաթներ տեղադրել` արևից պաշտպանվելու ծածկ պատրաստելու համար։

Ակտիվիստներին, սակայն, չհաջողվեց ավարտին հասցնել սկսած գործը, քանի որ ոստիկանները մի փոքր բանակցելուց հետո նրանց հրավիրեցին ոստիկանական բաժանմունք: Նրանք այժմ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են։

Նշենք, որ տեղադրված երկաթները դեռևս չեն ապամոնտաժվել:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները փակել են Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ամեն բեղավոր բան ֆիդայի չէ’