‘Քաղաքապետարանի չինովնիկները նույնիսկ ծառայողական մեքենաներում են խախտում օրենքը (լուսանկարներ)’

1384

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Հերացի թունելից դեպի Խանջյան փողոց ընկած ճանապարհահատվածում լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, թե ինչպես են KIA մակնիշի 101 ԼՍ 01 և նորից KIA մակնիշի 105 ԼՍ 01 համարանիշների ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորները երթևեկում՝ առանց ամրագոտու: Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված ավտոմեքենաները հաշվառված են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

Մեր կողմից նշենք, որ Երևանի քաղաքապետարանի՝ քաղաքային տրանսպորտից չօգտվող չինովնիկներն իրար հերթ չտալով՝ հորդորում են վճարել 150 դրամ ուղեվարձ: Այս բոլոր ձրիակերներին պետք է օր առաջ իջեցնել իրենց ծառայողական մեքենաներից և նստեցնել քաղաքային տրանսպորտ, որն իր հարմարավետությամբ և անվտանգությամբ զգալիորեն զիջում է չինովնիկների՝ այս նույն տրանսպորտում տառապող մարդկանց հարկերով գնված ծառայողական մեքենաներին: Օրենքով նախատեսված տուգանքն էլ իրենց լինի, քանի որ այս մարդկանց մեծ մասը ոչ թե տուգանքի, այլ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի:

Նախորդ հոդվածը‘Free car ակցիան բոլորովին նոր որակ է ստանում. «Գիծ» են դուրս եկել միկրոավտոբուսներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Կլապանի օրենքն այլևս անօգուտ է՝ կափարիչը պետք է հանվի’