‘Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն արձակուրդում է’

1180

Ներկա քաղաքական թեժ իրավիճակում, երբ ամբողջ թափով ընթանում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը որոշել է արձակուրդի գնալ: Այս մասին iLur.am-ին հայտնեցին քաղաքապետարանից: Առանց այդ էլ քաղաքապետարանից որևէ տեղեկություն ստանալը լրագրողների համար իսկական «փորձություն» է, այժմ էլ համապատասխան վարչության պետը որոշել է արձակուրդ գնալ:

Վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանն էլ նույնիսկ առանց հարցը լսելու գրավոր հարցում է պահանջում, որին քաղաքապետարանը պարտավոր է պատասխանել 5-օրյա ժամկետում: Այսպիսով՝ տուժում է լրագրողների՝ օպերատիվ տեղեկատվություն տալու հնարավորությունն ու նվազում նյութի հրատապությունը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքականն ու աղոթքը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի կնոջ հարցազրույցը դարձել է ռուսական բլոգոսֆերայի հիթը. Տեսանյութ’