‘Քաղաքապետարանն ընդունել է պետբյուջեից գումար մսխելու փաստերը’

1238

Ելույթ ունենալով Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հաշվետվությունը բնորոշեց որպես հաղորդագրություն՝ հանցագործություն մասին, և խորհուրդ տվեց հանձնել դրանք իրավապահ մարմիններին:

Փոստանջյանի խոսքով՝ շուրջ երկու ամիս հաշվետվությունը ներկայացվել էր ՀՀ Կառավարություն, որի նիստերին ներկա են եղել ոստիկանության, ԱԱԾ-ի ներկայացուցիչներ, ովքեր պետք է համապատասխանաբար արձագանքեին ՎՊ-ի բացահայտումներին:

Պատասխանելով Զ. Փոստանջյանի դիտարկմանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ բացահայտված բոլոր օրինախախտումներից միայն մեկն է ուղարկվել դատախազություն: Իսկ թե ինչու մյուս խախտումները չեն ներկայացվել՝ այդ մասին ՎՊ-ի նախագահը լռեց:

Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաև հաշվետվության մեջ տեղ գտած՝ Երևանի քաղաքապետարանի  վերաբերյալ ՎՊ-ի բացահայտումներին: Նա հետաքրքվեց, թե քաղաքապետարանն ինչ արձագանք է տվել դրանց:

Իշխան Զաքարյանն ասաց, որ բոլոր դիտարկումներն ընդունվել են քաղաքապետարանի կողմից, բայց կրկին չպատասխանեց, թե ինչ է ձեռնարկվել քաղաքապետարանի կողմից՝ մսխված գումարները ետ բերելու ու մեղավորների պատժելու գործում:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի պահանջով’
Հաջորդ հոդվածը‘Իսպանական դատարանը փնտրում է «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին’