‘Քաղաքապետարան. Ձյուն մաքրող մեքենաներ չեք տեսնում, որովհետև դրանք գիշերն են աշխատում ‘

1232

 «Արդեն 3 օր ու գիշեր է ձյուն մաքրող մեքենաներն առանց մի վայրկյան դադարի աշխատում են, թե չէ ամբողջ քաղաքում շարժվել չէր լինի», — panarmenian.net-ի թղթակցին ասել է Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանը:

Եթե առանց մի վայրկյան դադարի են աշխատում, ինչու քաղաքում չենք տեսնում այդ մեքենաները հարցին Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Գիշերվա ժամերին են աշխատում` 2-ից 6-ը, երբ տրանսպորտի շարժ չի լինում»:

Քաղաքապետարանի լրատվության բաժնի աշխատակից Արթուր Սարուխանյանը panarmenian.net-ի թղթակցին տեղեկացավ, որ մայրաքաղաքի ճանապարհների ձյունը 56 մեքենա է մաքրում, 62 մեքենա աղ է ցանում, 22 մեքենա էլ մայթերն է մաքրում: Շինարարական կազմակերպությունները 120 միավոր հատուկ տեխնիկա են տրամադրել`միայն 34 միավոր «Բելառուս» և 7 գրեյդեր:

Երեկ ու այսօր մայրաքաղաքի փողոցներում 640 տոննա աղ ու ավազ է շաղ տրվել:

Անհասկանալի է սակայն, այս թվերն ինչու չեն տեսնում շարքային քաղաքացիները՝ մաքրած մայթերի և ճանապարհների տեսքով: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություն ենթադրող նախագիծը. Ընդդիմությունը պահանջ է դրել ԱԺ ղեկավարության առջև’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են ՀՀ-ում անցել նախագահական ընտրությունները՝ ըստ ԵՊՀ-ի ‘