‘Քաղաքապետարան. Վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի ցայտաղբյուրները’

1138

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2012թ.-ից մայրաքաղաքում սկիզբ է առել ցայտաղբյուրների վերագործարկման ծրագիրը: Դրանք բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվել են կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները:

Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի շուրջ 2200 ցայտաղբյուրները: Ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվել էին նաև բակային տարածքները: Ծրագրի համաձայն, բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում և բակերում տեղադրվել են նաև 8 նոր ցայտաղբյուրներ:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նստաշրջան (ուղիղ)’