‘Քաղաքապետարան ևս մեկ իրազեկում է ներկայացվել’

3570

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարան ևս մեկ իրազեկում ենք ներկայացրել, որը լիարժեք արտացոլում է օրենքի տառն ու պահանջը, և փետրվարի 20–ին՝ ժամը 16։00–ին, Ազատության հրապարակում, օրենքի տառին համահունչ, մենք անցկացնելու ենք մեր կողմից արդեն իսկ նախապես հայտարարված հավաքը։ Այս մասին 7or.am-ին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ հանրահավաքի օրը կազմակերպչական առումով խոչընդոտներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղապետարանի երեկվա հայտարարության մեջ նշվում էր, որ բացակայում է հավաքի անցկացման համար բեռնատարների մուտքը թույլատրելու ու անհրաժեշտ պարագաները Ազատության հրապարակում տեղադրելու իրավական հիմքը, պատգամավորը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ տեխնիկական խնդիրները կարող են հավաքն անցկացնելու համար խոչընդոտ լինել»։

Նախորդ հոդվածը‘Մարկո Ռոյսի յուրօրինակ ձեռքսեղմումը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘NBA. Բոլոր աստղերի խաղի լավագույն դրվագները’