‘Քաղաքապետը հրապարակեց կասեցման մասին որոշումը. Տրոլեյբուսները կշարունակեն թանկ մնալ’

1268

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հրապարակել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ հանրային վերգետնյա տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու մասին որոշումը կասեցնելու մասին որոշումը: Նշենք, որ կասեցվում է միայն միկրոավտոբուսային եւ ավտոբուսային ուղեփոխադրումների վարձի թանկացման մասին որոշումը: Տրոլեյբուսների ուղեվարձը կշարունակի մնալ 100 դրամ, այսինքն՝ նախկինի համեմատ 100%-ով թանկ:

«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածով և նպատակ ունենալով ապահովելու Երևան քաղաքի ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին հանրային քննարկումների իրականացումը.

1. Կասեցնել՝ Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» N3661-Ա որոշման գործողությունը:

2. Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանին՝ կազմակերպել հանրային քննարկումների իրականացումը, ներգրավելով Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի անդամներին, տրանսպորտային ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ անձանց և դրանց արդյունքներով ներկայացնել համապատասխան եզրակացություն: 3. Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխա-դրումների վարձը վերանայելու մասին» N3661-Ա որոշման գործողությունը կասեցնել մինչև դրա մեջ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան, օրենքով սահմանված կարգով փոփոխություն(ներ) կատարելը:

 4. Սահմանել, որ. 1) սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են 1 ուղևորի համար 100 (հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ փոխադրավարձով. 2) Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» N 3661-Ա որոշման գործողության վերականգնումից հետո ուղևորափոխադրումների վարձի չափը սահմանվելու է հանրային քննարկումների արդյունքում ներկայացված եզրակացության հիման վրա:

 Երեւանի քաղաքապետ՝ Տարոն Մարգարյան» 

Նախորդ հոդվածը‘Կիեւում ՀՀ դեսպանություն. Միջադեպի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանակերտում տրանսպորտի գինը կբարձրանա հունվարից’