‘Քաղաքապետը վայր է ընկել ուղտից և հայտարարել, որ ժողովրդին ծառայելու գործում ամեն ինչի պատրաստ է (տեսանյութ)’

850

Թուրքիայի Մուղլայի շրջանի Ֆեթիե քաղաքում ուղտերի մրցույթը սկսվելուց առաջ Քարաչուլհայի քաղաքապետ Յուսուֆ Չայլըն ծրագրել էր մասնակիցներին ողջունել ուղտի վրայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ քաղաքապետի այդ գործողությունը ձախողվել է: Մասնակիցների օգնությամբ ուղտի վրա բարձացած թուրք քաղաքապետն անմիջապես գլորվել է ցած: Ընկնելուց հետո տեսնելով, որ իրեն ոչինչ չի պատահել, քաղաքապետը հայտարարել է, թե «ժողովրդին ծառայելու գործում ամեն ինչի պատրաստ է»: Նա ներկաներին հիշեցրել է այն դեպքը, երբ անցյալ տարի ձիուց վայր էր ընկել նաև իր կուսակցության առաջնորդ, վարչապետ Թայիփ Էրդողանը: «Մենք գնում ենք մեր վարչապետի հետքերով», — ասել է Թուրքիայի վարչապետին նվիրված քաղաքապետը:

Նախորդ հոդվածը‘Բաքվում դժգոհ են Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներից’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Օգոնյոկին». Լեռնային Ղարաբաղի հարցի որոշումը կախված չէ հարակից տարածքների վերադարձից (լրացված)’